«Ռադիոհայ Կապան»-ը եթեր հեռարձակեց տեղական առաջին<br /> հաղորդաշարը` «Տարբերակը» <br />


«Ռադիոհայ Կապան»-ը եթեր հեռարձակեց տեղական առաջին
հաղորդաշարը` «Տարբերակը»

  • 15-12-2009 12:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԿԱՊԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սիւնիքի սոցիալական հիմնախնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն է նուիրուած տարածաշրջանում հեռարձակւող «Ռադիոհայ Կապան»-ի նոր` «Տարբերակ» հաղորդաշարը: Այն եթեր է հեռարձակուելու իւրաքանչիւր շաբաթ օր Կապանի տարածաշրջանում FM 107,2, իսկ Մեղրիի տարածաշրջանում` FM 105,4 յաճախականութեամբ: Հաղորդաշարը նախատեսուած է անցկացնել ուղիղ եթերում եւ ռադիոլսողները հնարաւորութիւն կունենան իրենց կարծիքն արտայայտել եւ հարցերն ուղղել ստուդիայում գտնուող հիւրին: Մետրային ռադիոհեռարձակման վերացումից յետոյ սա տեղական հաղորդաշար պատրաստելու առաջին փորձն է: Ինչպէս տեղեկացնում է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը Կապանից, հաղորդաշարը պատրաստւում է «Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէ» ՀԿ-ի աջակցութեամբ: Հեռուստատեսային երկու լրագրողի հետ վերապատրաստաման դասընթացներ է անցկացրել ԻՆՏԵՐՆՅՈՒՍ-ի փորձագէտ Յարութիւն Մանսուրյանը: Արդէն եթեր է հեռարձակուել «Տարբերակի» անդրանիկ հաղորդումը, որն անդրադարձել է տարածաշրջանի ջրամատակարարման խնդիրներին, սպառողների դժգոհութիւններին, այն հարցին, թէ երբ սիւնեցիները կունենան 24-ժամեայ ջրամատակարում: «Սոսի» հեռուստատեսութեան եւ «Ռադիոհայ Կապան»-ի տնօրէն Վահագն Սարգսեանը համոզուած է, որ հաղորդաշարը շարունակական կլինի ու կունենայ իր զարգացումը:
  -   Հասարակութիւն