«Ռադիոհայ Կապան»-ը եթեր հեռարձակեց տեղական առաջին<br /> հաղորդաշարը` «Տարբերակը» <br />


«Ռադիոհայ Կապան»-ը եթեր հեռարձակեց տեղական առաջին
հաղորդաշարը` «Տարբերակը»

  • 15-12-2009 12:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սյունիքի սոցիալական հիմնախնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն է նվիրված տարածաշրջանում հեռարձակվող «Ռադիոհայ Կապան»-ի նոր` «Տարբերակ» հաղորդաշարը: Այն եթեր է հեռարձակվելու յուրաքանչյուր շաբաթ օր Կապանի տարածաշրջանում FM 107,2, իսկ Մեղրիի տարածաշրջանում` FM 105,4 հաճախականությամբ: Հաղորդաշարը նախատեսված է անցկացնել ուղիղ եթերում եւ ռադիոլսողները հնարավորություն կունենան իրենց կարծիքն արտահայտել եւ հարցերն ուղղել ստուդիայում գտնվող հյուրին: Մետրային ռադիոհեռարձակման վերացումից հետո սա տեղական հաղորդաշար պատրաստելու առաջին փորձն է: Ինչպես տեղեկացնում է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը Կապանից, հաղորդաշարը պատրաստվում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի աջակցությամբ: Հեռուստատեսային երկու լրագրողի հետ վերապատրաստաման դասընթացներ է անցկացրել ԻՆՏԵՐՆՅՈՒՍ-ի փորձագետ Հարություն Մանսուրյանը: Արդեն եթեր է հեռարձակվել «Տարբերակի» անդրանիկ հաղորդումը, որն անդրադարձել է տարածաշրջանի ջրամատակարարման խնդիրներին, սպառողների դժգոհություններին, այն հարցին, թե երբ սյունեցիները կունենան 24-ժամյա ջրամատակարում: «Սոսի» հեռուստատեսության եւ «Ռադիոհայ Կապան»-ի տնօրեն Վահագն Սարգսյանը համոզված է, որ հաղորդաշարը շարունակական կլինի ու կունենա իր զարգացումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play