Հայաստանի պատմամշակութային մի շարք հնավայրերում եւ<br /> համալիրներում կտեղադրուեն Բրայլի գրատիպով բազմալեզու վահանակներ<br />


Հայաստանի պատմամշակութային մի շարք հնավայրերում եւ
համալիրներում կտեղադրուեն Բրայլի գրատիպով բազմալեզու վահանակներ

  • 04-12-2009 17:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջնորդուելով այն սկզբունքով, որ պատմամշակութային ժառանգութիւնը համընդհանուր հարստություն է, որից հաւասարապէս օգտուելու իրաւունք ունեն հասարակութեան բոլոր անդամները, «Հայկական յուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) մշակոյթային հասարակական կազմակերպութիւնը Հայաստանի պատմամշակութային մի շարք նշանաւոր հնավայրերում եւ համալիրներում մէկական վահանակ կտեղադրի նաեւ Բրայլի գրատիպով: Վահանակները, որ կներկայացնեն բազմալեզու տեղեկատուութիւն` հայերէն, անգլերէն, ռուսերէն, իտալերէն եւ ֆրանսերէն լեզուներով, կտեղադրուեն Գառնիում, Գեղարդում, Ամբերդում, Արենիում, Նորավանքում, Նորատուսում, Խոր Վիրապի համալիրում, Սեւանավանքում, Գօշավանքում, Հաղպատի եւ Տաթեւի համալիրներում, Զվարթնոցում, Գիւմրիի պատմական կենտրոնում եւ «Զորաց քարեր» բնակատեղիում: Նման առաջին վահանակը կտեղադրուի դեկտեմբերի 11-ին «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում: Ըստ ԱՄԱՓ-ի, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ տարածաշրջանում աաջին անգամ կեանքի կոչւող այս ձեռնակը անգնահատելի աջակցութիւն է ժառանգութեան վայրեր այցելող կոյր եւ սահմանափակ տեսողությամբ անձանց համար եւ մի քայլ է հասարակութեան մէջ նրանց լիարժէք ինտեգրման ճանապարհին: «Ճանաչենք հայկական յուշարձանները» ծրագիրն իրականացւում է ՀՀ Մշակոյթի նախարարութեան հետ համագործակցութեամբ եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպութեան ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնագիտական աջակցութեամբ: Ծրագրի հովանաւորներ են «վիվասել-ՄՏՍ»-ը, Գիւմրիում Իտալիայի պատւոյ հիւպատոսը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալութեան (USAID) CAPS ծրագիրը:
  -   Հասարակութիւն