Հայաստանի պատմամշակութային մի շարք հնավայրերում եւ<br /> համալիրներում կտեղադրվեն Բրայլի գրատիպով բազմալեզու վահանակներ<br />


Հայաստանի պատմամշակութային մի շարք հնավայրերում եւ
համալիրներում կտեղադրվեն Բրայլի գրատիպով բազմալեզու վահանակներ

  • 04-12-2009 17:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ պատմամշակութային ժառանգությունը համընդհանուր հարստություն է, որից հավասարապես օգտվելու իրավունք ունեն հասարակության բոլոր անդամները, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) մշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի պատմամշակութային մի շարք նշանավոր հնավայրերում եւ համալիրներում մեկական վահանակ կտեղադրի նաեւ Բրայլի գրատիպով: Վահանակները, որ կներկայացնեն բազմալեզու տեղեկատվություն` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն լեզուներով, կտեղադրվեն Գառնիում, Գեղարդում, Ամբերդում, Արենիում, Նորավանքում, Նորատուսում, Խոր Վիրապի համալիրում, Սեւանավանքում, Գոշավանքում, Հաղպատի եւ Տաթեւի համալիրներում, Զվարթնոցում, Գյումրիի պատմական կենտրոնում եւ «Զորաց քարեր» բնակատեղիում: Նման առաջին վահանակը կտեղադրվի դեկտեմբերի 11-ին «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում: Ըստ ԱՄԱՓ-ի, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ տարածաշրջանում աաջին անգամ կյանքի կոչվող այս ձեռնակը անգնահատելի աջակցություն է ժառանգության վայրեր այցելող կույր եւ սահմանափակ տեսողությամբ անձանց համար եւ մի քայլ է հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման ճանապարհին: «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագիրն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնագիտական աջակցությամբ: Ծրագրի հովանավորներ են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) CAPS ծրագիրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play