«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ը Հայաստանի 2009թ.-ի լաւագոյն մարզիկ է<br /> ճանաչել Նազիկ Ավդալյանին<br />


«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ը Հայաստանի 2009թ.-ի լաւագոյն մարզիկ է
ճանաչել Նազիկ Ավդալյանին

  • 04-12-2009 13:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իւրաքանչիւր մրցաշրջանի աւարտին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) աւանդոյթի համաձայն որոշում է տարուայ լաւագոյն մարզիկներին: Հարցմանը մասնակցում են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչները ովքեր իրենց խմբագրութիւնում ունեն մարզական թղթակից: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ը նույնպես ներգրաւուած է այդ հարցմանը եւ իր հարցաթերթիկում նշել է հետեւեալ անունները. 1. Նազիկ Ավդալյան - ծանրամարտի աշխարհի չեմպիոն եւ Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 2. Առաքել Միրզոեան - ծանրամարտի աշխարհի առաջնութեան արծաթէ մեդալակիր եւ Եւրոպայի չեմպիոն, 3. Անդրանիկ Յակոբեան - բռնցքամարտի աշխարհի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 4. Տիգրան Գ. Մարտիրոսեան - ծանրամարտի աշխարհի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 5. Հռիփսիմէ Խուրշուդյան - ծանրամարտի աշխարհի առաջնութեան բրոնզէ եւ Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 6. Ռոման Ամոյան - հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 7. Յովհաննէս Դաւթեան - ձիւդոյի աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, 8. Արսէն Ջուլֆալակյան - հունահռոմեական ըմբշամարտի Եւրոպայի չեմպիոն, 9. Եուրի Պատրիկեեւ - հունահռոմեական ըմբշամարտի Եւրոպայի չեմպիոն, 10. Լիլիթ Մկրտչեան - շախմատի Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր: Լրագրողների հարցման վերջնական արդիւնքները ՀՄԼՖ-ն կհրապարակի դեկտեմբերի 15-ին:
  -   Սպորտ