«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը Հայաստանի 2009թ.-ի լավագույն մարզիկ է<br /> ճանաչել Նազիկ Ավդալյանին<br />


«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը Հայաստանի 2009թ.-ի լավագույն մարզիկ է
ճանաչել Նազիկ Ավդալյանին

  • 04-12-2009 13:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) ավանդույթի համաձայն որոշում է տարվա լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցում են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչները ովքեր իրենց խմբագրությունում ունեն մարզական թղթակից: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը նույնպես ներգրավված է այդ հարցմանը եւ իր հարցաթերթիկում նշել է հետեւյալ անունները. 1. Նազիկ Ավդալյան - ծանրամարտի աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2. Առաքել Միրզոյան - ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն, 3. Անդրանիկ Հակոբյան - բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 4. Տիգրան Գ. Մարտիրոսյան - ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 5. Հռիփսիմե Խուրշուդյան - ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 6. Ռոման Ամոյան - հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 7. Հովհաննես Դավթյան - ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 8. Արսեն Ջուլֆալակյան - հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, 9. Յուրի Պատրիկեեւ - հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, 10. Լիլիթ Մկրտչյան - շախմատի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Լրագրողների հարցման վերջնական արդյունքները ՀՄԼՖ-ն կհրապարակի դեկտեմբերի 15-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play