Հայ լրագրող Արթուր Ղուկասեանին շնորհուել է մամլոյ միջազգային
ակումբի մրցանակը
03-12-2009 18:30:00 | | Մշակոյթ
ՄԱԴՐԻԴ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մամլոյ
միջազգային ակումբը եւ «Վեգա Պրեսս» գործակալութիւնը մրցանակներ
են յանձնել յայտնի լրագրողներին ու լրատվամիջոցներին: Ինչպէս
հաղորդում է «Մարմարան», «Արտասահմանեան մամուլ» անուանակարգում
մրցանակի է արժանացել Իսպանիայում բնակուող հայ լրագրող Արթուր
Ղուկասեանը, որը յայտնի է ոչ միայն իսպանական մամուլում հայկական
թեմաների շուրջ իր հրապարակումներով, այլ նաեւ «Վեգա Մեդիա Պրեսսի»
համացանցային կայքէջի հայկական բաժնի խմբագիրն է:
Հեղինակաւոր յանձնաժողովը շնորհելով մրցանակը, շեշտել է, որ
Արթուր Ղուկասեանը պարգեւատրուել է լրատուական բացառիկ աշխատանքի
համար, որով մօտեցրել է հայկական եւ իսպանական մշակոյթները:
Մրցանակի առթիւ հայ լրագրողին շնորհաւորական խօսք է ուղղել
նաեւ իսպանացի յայտնի գրող եւ հասարակական գործիչ Խոսե Անտոնիօ
Կուռիարան: