«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների<br /> առաջադրուել է մեղադրանք<br />


«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների
առաջադրուել է մեղադրանք

  • 01-12-2009 20:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկու ցմահ դատապարտեալների փախուստի դէպքի առթիւ Հայաստանի Յատուկ քննչական ծառայութիւնում քննվող քրէական գործով «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրուել պաշտօնական անփութութեան համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների համաձայն, «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի հերթափոխի աւագ Ա.Սմբատյանը նոյեմբերի 27-ի ժամը 17-ի սահմաններում հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտեալների մէկժամեայ զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողութիւն ինչպէս զբոսախցերի մուտքի դռների, այնպէս էլ զբոսախցերի տանիքի հատուածներում, չի իրականացրել վերահսկողութիւն զբոսանքի դուրս բերուող ցմահ ազատազրկման դատապարտուածների անձնական խուզարկութեան գործընթացի նկատմամբ: Արդիւնքում, առանձնապէս ծանր հանցագործութեան կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարեանն ու Մհեր Ենոքյանը հիմնարկի 6-րդ հարկի թիւ 1 զբոսախուց են ուղեկցուել առանց անձնական խուզարկութեան ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողութեան եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ հերթափոխի աւագ Ա.Սմբատյանին, անվտանգութեան ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբէկեանին եւ Վ.Յարութիւնյանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 315-րդ յօդուածի 2-րդ մասով (պաշտօնական անփութութիւն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
  -   Հասարակութիւն