«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների<br /> առաջադրվել է մեղադրանք<br />


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների
առաջադրվել է մեղադրանք

  • 01-12-2009 20:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկու ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը նոյեմբերի 27-ի ժամը 17-ի սահմաններում հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ զբոսախցերի տանիքի հատվածներում, չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում, առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, ձեռք բերված ապացույցների հիման վրա հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play