ԱՄՆ կառավարութիւնը Հայաստանի ոստիկանութեանը նուիրաբերեց
սարքաւորումներ եւ աւտոմեքենաներ` անօրինական միգրացիայի դէմ
պայքարին աջակցելու նպատակով
27-11-2009 17:10:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 27-ին ԱՄՆ
կառավարութիւնը ՀՀ ոստիկանութեան Կազմակերպուած յանցաւորութեան դէմ
պայքարի գլխաւոր վարչութեան անօրինական միգրացիայի դէմ պայքարի եւ
միջազգային համագործակցութեան բաժնին նուիրաբերեց համակարգչային
տեխնիկա եւ երկու աւտոմեքենայ` 70 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր
արժէքով: Այս նուիրատւութեամբ ԱՄՆ կառավարութիւնը նպատակ ունի
աջակցել անօրինական միգրացիայի դէմ ՀՀ ոստիկանութեան
աշխատանքներին:
Ինչպէս հանդիսաւոր արարողութեանը նշեց Հայաստանում ԱՄՆ-ի
փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, անօրինական միգրացիան ոչ միայն ինքնին
հանցագործութիւն է, այլեւ միջոց է, որով յանցաւոր տարրերը փորձում
են ֆ պատասխանատւութիւնից: «Անօրինական միգրացիան
հնարաւորութիւններ է բացում ահաբեկչութեան, մարդկանց թրաֆիկինգի,
թմրամիջոցների փոխադրումների, անձի ինքնութեան տուեալները
շահարկելու եւ նաեւ կազմակերպուած յանցաւորութեան համար»,- ասաց նա:
ՀՀ Ոստիկանութեան պետի տեղակալ, ոստիկանութեան
գեներալ-լեյտենանտ Յովհաննէս Յունանեանը նշեց, որ Հայաստանում քաջ
գիտակցում են անօրինական միգրացիայի վտանգները: Այդ իսկ պատճառով
Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան
կազմում ստեղծուել է ապօրինի միգրացիայի հարցերով զբաղուող բաժին,
իսկ Հայաստանի կառավարութիւնն էլ Ազգային Ժողովի քննարկմանն է
ներկայացրել օրէնքի նախագիծ, որի նպատակն է միգրացիոն ամբողջ
փաթեթը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: