ԱՄՆ կառավարությունը Հայաստանի ոստիկանությանը նվիրաբերեց<br /> սարքավորումներ եւ ավտոմեքենաներ` անօրինական միգրացիայի դեմ<br /> պայքարին աջակցելու նպատակով<br />


ԱՄՆ կառավարությունը Հայաստանի ոստիկանությանը նվիրաբերեց
սարքավորումներ եւ ավտոմեքենաներ` անօրինական միգրացիայի դեմ
պայքարին աջակցելու նպատակով

  • 27-11-2009 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 27-ին ԱՄՆ կառավարությունը ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ միջազգային համագործակցության բաժնին նվիրաբերեց համակարգչային տեխնիկա եւ երկու ավտոմեքենա` 70 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Այս նվիրատվությամբ ԱՄՆ կառավարությունը նպատակ ունի աջակցել անօրինական միգրացիայի դեմ ՀՀ ոստիկանության աշխատանքներին: Ինչպես հանդիսավոր արարողությանը նշեց Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, անօրինական միգրացիան ոչ միայն ինքնին հանցագործություն է, այլեւ միջոց է, որով հանցավոր տարրերը փորձում են խուսափել պատասխանատվությունից: «Անօրինական միգրացիան հնարավորություններ է բացում ահաբեկչության, մարդկանց թրաֆիկինգի, թմրամիջոցների փոխադրումների, անձի ինքնության տվյալները շահարկելու եւ նաեւ կազմակերպված հանցավորության համար»,- ասաց նա: ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը նշեց, որ Հայաստանում քաջ գիտակցում են անօրինական միգրացիայի վտանգները: Այդ իսկ պատճառով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում ստեղծվել է ապօրինի միգրացիայի հարցերով զբաղվող բաժին, իսկ Հայաստանի կառավարությունն էլ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որի նպատակն է միգրացիոն ամբողջ փաթեթը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play