Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի<br /> իշխանութիւններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն քայլեր<br /> ձեռնարկել վիրահայութեան ազգային-եկեղեցական կեանքի բնականոն<br /> կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանութեան համար<br />


Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի
իշխանութիւններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն քայլեր
ձեռնարկել վիրահայութեան ազգային-եկեղեցական կեանքի բնականոն
կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանութեան համար

  • 20-11-2009 20:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ նոյեմբեր 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը, որը քննարկել է Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Գերագոյն հոգեւոր խորհուրդն ընդունել յայտարարութիւն, որում ասւում է. «Գերագոյն հոգեւոր խորհուրդը ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թուականին կառուցոուած Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը: Գերագոյն հոգեւոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդիւնք մնացին Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը` Վրաստանի Հանրապետութեան իշխանութիւնների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցութիւնների ճանապարհով կարգաւորելու Վիրահայոց թեմի իրաւաբանական անձի կարգավիճակի եւ հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Յիշեալ խնդիրների կարգաւորման մէջ վրացական կողմի դրսեւորած հանիրաւի ձգձգումների հետեւանքներից է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատւութիւնը կրում են Վրաստանի Հանրապետութեան իշխանութիւնները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանութեան ուղղութեամբ վրաց պետութեան դրսեւորած անտարբերութիւնը որեւէ կերպ չի համատեղւում բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու, համամարդկային արժէքներին հաւատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրաւունքները յարգելու եւ նրանց պատմամշակութային ժառանգութիւնը պահպանելու ուղղութեամբ վրաց պետութեան կողմից մշտապէս հնչեցուող յայտարարութիւններին եւ միջազգային հանրութեան առջեւ ստանձնած պարտաւորութիւններին: Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի Հանրապետութեան իշխանութիւններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` անյապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրաւաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու` վիրահայութեան ազգային-եկեղեցական կեանքի բնականոն կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանութեան համար»:
  -   Հասարակութիւն