Երեւանում կանցկացուի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ<br /> կենտրոնների համաժողովը<br />


Երեւանում կանցկացուի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ
կենտրոնների համաժողովը

  • 20-11-2009 18:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 21-22-ին Երեւանում կանցկացուի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ կենտրոնների համաժողովը: Այն կազմակերպել է Երիտասարդական ակումբների դաշնութիւնը (ԵԱԴ)` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան աջակցութեամբ: Ինչպէս նշւում է ԵԱԴ-ի հաղորդագրութիւնում, ներկայումս Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ու ակումբների թիւն անցնում է 150-ից: Սակայն ստեղծուել է մի իրավիճակ, երբ նրանք գործում են կողք-կողքի, բայց միմեանց գործունէութեան մասին տեղեկացված չեն: Նշւում է նաեւ, որ հանրապետութիւնում մշակուած չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունէութեան սկզբունքների վերաբերեալ ընդհանուր մօտեցումներ եւ չափանիշներ: Եվ համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման կազմակերպումը եւ զարգացումը:
  -   Հասարակութիւն