Երեւանում կանցկացվի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ<br /> կենտրոնների համաժողովը<br />


Երեւանում կանցկացվի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ
կենտրոնների համաժողովը

  • 20-11-2009 18:28:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 21-22-ին Երեւանում կանցկացվի Հայաստանի երիտասարդական ակումբների եւ կենտրոնների համաժողովը: Այն կազմակերպել է Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ)` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ինչպես նշվում է ԵԱԴ-ի հաղորդագրությունում, ներկայումս Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ու ակումբների թիվն անցնում է 150-ից: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրանք գործում են կողք-կողքի, բայց միմյանց գործունեության մասին տեղեկացված չեն: Նշվում է նաեւ, որ հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ եւ չափանիշներ: Եվ համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման կազմակերպումը եւ զարգացումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play