Իրանում մեկնարկել են նախագահի և մյուս զոհերի հուղարկավորության արարողությունները


Իրանում մեկնարկել են նախագահի և մյուս զոհերի հուղարկավորության արարողությունները

  • 21-05-2024 13:05:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանում մեկնարկել է կիրակի օրը ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և մյուս պաշտոնյանների հուղարկավորության արարողությունները։
 
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Թավրիզում՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի մայրաքաղաքում, հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու զոհվածների հիշատակին նվիրված սգո երթին։
 
Այսօր սգո արարողություն է նաև նախատեսված Կոմ քաղաքում, մայիսի 22-ին և 23-ին Թեհրանում և Բիրջանում։
 
Հաղորդվում է, որ Ռայիսին կհուղարկավորվի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզա սրբավայրում։
 
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան:
 
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը