Երեւանում նշուեց անուանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանի<br /> 70-ամեակը<br />


Երեւանում նշուեց անուանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանի
70-ամեակը

  • 18-11-2009 20:48:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին Երեւանում տեղի ունեցաւ անուանի կոմպոզիտոր, «Սբ. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանեանի 70-ամեայ յոբելեանին նուիրուած համերգը, որին ներկայ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը տիկնոջ հետ: Համերգը, որին մասնակցում էին երկրի յայտնի երգիչ-երգչուհիներ եւ երաժշտական խմբեր, կազմակերպուել էր Մշակոյթի նախարարութեան, Հայաստանի Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների միութիւների կողմից: Ռ.Ամիրխանեանի խոսմքերով, իր ստեղծագործութիւնը արժեւորւում է ոչ թէ տարիներով, այլ հեղինակած երգերով, որոնք իրենց արտացոլումն են գտել հայի աչքերում («ՆՏ». «Հայի աչքեր» է կոչւում Ռ.Ամիրխանեանի յայտնի երգերից մէկը):
  -   Մշակոյթ