Երեւանում նշվեց անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի<br /> 70-ամյակը<br />


Երեւանում նշվեց անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի
70-ամյակը

  • 18-11-2009 20:48:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին Երեւանում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր, «Սբ. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ: Համերգը, որին մասնակցում էին երկրի հայտնի երգիչ-երգչուհիներ եւ երաժշտական խմբեր, կազմակերպվել էր Մշակույթի նախարարության, Հայաստանի Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների միություների կողմից: Ռ.Ամիրխանյանի խոսմքերով, իր ստեղծագործությունը արժեւորվում է ոչ թե տարիներով, այլ հեղինակած երգերով, որոնք իրենց արտացոլումն են գտել հայի աչքերում («ՆՏ». «Հայի աչքեր» է կոչվում Ռ.Ամիրխանյանի հայտնի երգերից մեկը):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play