ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի նկատմամբ ոստիկանների<br /> գործողութիւնները օրինական են,- գտնում է Երեւանի ոստիկանապետը<br />


ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի նկատմամբ ոստիկանների
գործողութիւնները օրինական են,- գտնում է Երեւանի ոստիկանապետը

  • 02-10-2009 17:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանութեան Երեւանի վարչութեան պետ, գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը օրինական է համարում Հայ Ազգային կոնգրեսի երիստասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելեանի նկատմամբ ոստիկանների գործողութիւնները: Հոկտեմբերի 2-ի ասուլիսում նա նշեց, որ ընդդիմութեան երիտասարդ ակտիւիստները, այդ թւում Տ.Առաքելեանը երթերի եւ հանրահաւաքների ժամանակ չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, անվայելուչ կեցուածք են դրսեւորում, անձնական վիրաւորանքներ հնչեցնում երկրի ղեկավարութեան հասցէին: Ըստ Ն.Նազարեանի, Տ.Առաքելեանը մի քանի անգամ զգուշացվել էր եւ բերման ենթարկուել ոստիկանութիւն: Յիշեցնենք, որ Տ.Առաքելեանը յուլիսի 1-ին ընդդիմութեան հանրահաւաքի մասին իրազեկելիս ընդհարվել էր ոստիկանների հետ, ինչի հետեւանքով ստացել վնասուածք գլխի շրջանում: Ներկայումս Տ.Առաքելեանը գտնւում է կալանքի մէջ եւ մեղադրւում է ՀՀ Քրէական օրէնսգրքի 316 յօդուածի երկրորդ մասով` «Իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ կեանքի կամ առողջութեան համար վտանգաւոր բռնութիւն գործադրելը», եւ 258 յօդուածի երրրորդ մասով` «Խուլիգանութիւն»:
  -   Հասարակութիւն