ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի նկատմամբ ոստիկանների
գործողութիւնները օրինական են,- գտնում է Երեւանի ոստիկանապետը
02-10-2009 17:52:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանութեան Երեւանի
վարչութեան պետ, գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը օրինական է
համարում Հայ Ազգային կոնգրեսի երիստասարդական թեւի ներկայացուցիչ
Տիգրան Առաքելեանի նկատմամբ ոստիկանների գործողութիւնները:
Հոկտեմբերի 2-ի ասուլիսում նա նշեց, որ ընդդիմութեան երիտասարդ
ակտիւիստները, այդ թւում Տ.Առաքելեանը երթերի եւ հանրահաւաքների
ժամանակ չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին,
անվայելուչ կեցուածք են դրսեւորում, անձնական վիրաւորանքներ
հնչեցնում երկրի ղեկավարութեան հասցէին: Ըստ Ն.Նազարեանի,
Տ.Առաքելեանը մի քանի անգամ զգուշացվել էր եւ բերման ենթարկուել
ոստիկանութիւն:
Յիշեցնենք, որ Տ.Առաքելեանը յուլիսի 1-ին ընդդիմութեան
հանրահաւաքի մասին իրազեկելիս ընդհարվել էր ոստիկանների հետ, ինչի
հետեւանքով ստացել վնասուածք գլխի շրջանում: Ներկայումս
Տ.Առաքելեանը գտնւում է կալանքի մէջ եւ մեղադրւում է ՀՀ Քրէական
օրէնսգրքի 316 յօդուածի երկրորդ մասով` «Իշխանութեան ներկայացուցչի
նկատմամբ կեանքի կամ առողջութեան համար վտանգաւոր բռնութիւն
գործադրելը», եւ 258 յօդուածի երրրորդ մասով` «Խուլիգանութիւն»: