Հայաստանի բնակչութեան մօտ 13%-ը տարեցներ են<br />


Հայաստանի բնակչութեան մօտ 13%-ը տարեցներ են

  • 01-10-2009 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, որը արդէն 16-րդ տարին է, ինչ նշւում է նաեւ Հայաստանում: Այսօր հանրապետութիւնում գործող տուն-ինտերնատներում անցկացուել են տօնական միջոցառումներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչութեան պետի տեղակալ Անահիտ Գեւորգեանը, հանրապետութիւնում գործում են 3 ոչ պետական եւ 4 պետական տուն-ինտերնատներ, որտեղ ընդհանուր առմամբ ապրում են 1100 տարեցներ: Ըստ նրա, Հայաստանը դասւում է ծերացող երկրների շարքին, քանի որ հանրապետութեան բնակչութեան մօտ 13%-ը կամ մօտ 420 հազարը տարեցներ են` նրանց տարիքը 65-ից բարձր է: Հանրապետութիւնում բնակուող տարեցների ընդհանուր թուի շուրջ 10%-ը կամ 40 հազարը միայնակ են: Ա.Գեւորգեանը նշեց նաեւ, որ Հայաստանում ապրում է 100 եւ աւելի բարձր տարիք ունեցող 135 մարդ: Նրանցից ամենատարեցը` Արարատում ապրող Օլգա Բարսեղեանը, 116 տարեկան է:
  -   Հասարակութիւն