Հայաստանի բնակչության մոտ 13%-ը տարեցներ են<br />


Հայաստանի բնակչության մոտ 13%-ը տարեցներ են

  • 01-10-2009 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, որը արդեն 16-րդ տարին է, ինչ նշվում է նաեւ Հայաստանում: Այսօր հանրապետությունում գործող տուն-ինտերնատներում անցկացվել են տոնական միջոցառումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, հանրապետությունում գործում են 3 ոչ պետական եւ 4 պետական տուն-ինտերնատներ, որտեղ ընդհանուր առմամբ ապրում են 1100 տարեցներ: Ըստ նրա, Հայաստանը դասվում է ծերացող երկրների շարքին, քանի որ հանրապետության բնակչության մոտ 13%-ը կամ մոտ 420 հազարը տարեցներ են` նրանց տարիքը 65-ից բարձր է: Հանրապետությունում բնակվող տարեցների ընդհանուր թվի շուրջ 10%-ը կամ 40 հազարը միայնակ են: Ա.Գեւորգյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ապրում է 100 եւ ավելի բարձր տարիք ունեցող 135 մարդ: Նրանցից ամենատարեցը` Արարատում ապրող Օլգա Բարսեղյանը, 116 տարեկան է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play