ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց ուռոլոգների հայկական<br /> ընկերակցութեան պատուիրակութեանը<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց ուռոլոգների հայկական
ընկերակցութեան պատուիրակութեանը

  • 23-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց ուռոլոգների հայկական ընկերակցութեան պատուիրակութեանը ընկերակցութեան հիմնադիր-անդամ, վիրաբոյժների եւ ուռոլոգների ամերիկեան ընկերակցությունների անդամ, ամերիկահայ դոկտոր, պրոֆեսոր Կարօ Դերձակյանի եւ ընկերակցութեան նախագահ Յովհաննէս Աղաջանեանի գլխաւորութեամբ: Սփիւռքահայ եւ հայաստանցի բժիշկները տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-26-ին Դիլիջանում կանցկացուի ուռոլոգների հայկական ընկերակցութեան 11-րդ համաժողովը, որին կմասնակցեն հայաստանցի մօտ 120 եւ սփիւռքահայ շուրջ 80 բժիշկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, տիկին Յակոբեանը համաժողովի անցկացումը կարեւորեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրային խնդիրների, այն է` Սփիւռքի մասնագիտական ներուժի բացայայտման, մասնագէտների տուեալների շտեմարանների, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծման տեսանկիւնից: Զրոյցի ընթացքում կարեւորուեց նաեւ Հայաստանում բժշկական համալսարանական կրթութեան զարգացման, առողջապահական չափորոշիչների սահմանման եւ կիրառման, բժիշկների եւ առողջապահական հիմնարկների որակաւորման հարցերում արտերկրի առաջատար փորձի փոխառնման անհրաժեշտութիւնը: Հիւրերն ընդգծեցին ազգային նշանակութեան խնդիրների շուրջ Հայաստան-Սփիռք երկխօսութեան աշխուժացման, ինչպէս նաեւ հակերների կողմից համացանցային հայկական կայքերի հասցէների վերաուղղորդման դէմ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարը համոզմունք յայտնեց, որ տեղեկատուական անվտանգութեան այդ խնդիրը եւս անհրաժեշտ է կարգաւորել հայաստանցի եւ սփիւռքահայ բարձրակարգ մասնագէտների ներգրաւման միջոցով:
  -   Հասարակութիւն