ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ուռոլոգների հայկական<br /> ընկերակցության պատվիրակությանը<br />


ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ուռոլոգների հայկական
ընկերակցության պատվիրակությանը

  • 23-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ուռոլոգների հայկական ընկերակցության պատվիրակությանը ընկերակցության հիմնադիր-անդամ, վիրաբույժների եւ ուռոլոգների ամերիկյան ընկերակցությունների անդամ, ամերիկահայ դոկտոր, պրոֆեսոր Կարո Դերձակյանի եւ ընկերակցության նախագահ Հովհաննես Աղաջանյանի գլխավորությամբ: Սփյուռքահայ եւ հայաստանցի բժիշկները տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-26-ին Դիլիջանում կանցկացվի ուռոլոգների հայկական ընկերակցության 11-րդ համաժողովը, որին կմասնակցեն հայաստանցի մոտ 120 եւ սփյուռքահայ շուրջ 80 բժիշկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, տիկին Հակոբյանը համաժողովի անցկացումը կարեւորեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրային խնդիրների, այն է` Սփյուռքի մասնագիտական ներուժի բացահայտման, մասնագետների տվյալների շտեմարանների, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծման տեսանկյունից: Զրույցի ընթացքում կարեւորվեց նաեւ Հայաստանում բժշկական համալսարանական կրթության զարգացման, առողջապահական չափորոշիչների սահմանման եւ կիրառման, բժիշկների եւ առողջապահական հիմնարկների որակավորման հարցերում արտերկրի առաջատար փորձի փոխառնման անհրաժեշտությունը: Հյուրերն ընդգծեցին ազգային նշանակության խնդիրների շուրջ Հայաստան-Սփյուռք երկխոսության աշխուժացման, ինչպես նաեւ հակերների կողմից համացանցային հայկական կայքերի հասցեների վերաուղղորդման դեմ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: ՀՀ սփյուռքի նախարարը համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական անվտանգության այդ խնդիրը եւս անհրաժեշտ է կարգավորել հայաստանցի եւ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների ներգրավման միջոցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play