Սարգիս Խաչատրեանը Եւրոպայի հունահռոմեական ըմբշամարտի<br /> երիտասարդական առաջնութիւնում շարունակում է պայքարը մեդալի համար<br />


Սարգիս Խաչատրեանը Եւրոպայի հունահռոմեական ըմբշամարտի
երիտասարդական առաջնութիւնում շարունակում է պայքարը մեդալի համար

  • 03-07-2009 17:56:00   |   |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիում շարունակւող հունահռոմեական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում յուլիսի 3-ին Հայաստանից մրցասպարեզ ելան միւս 4 քաշային կարգերի ըմբիշները: Երեւանցիներ Էդվարդ Սողոմոնեանը (96 կգ), Ռոբերտ Յովհաննիսեանը (60 կգ) եւ գիւմրեցի Ռաֆայէլ Մանուկեանը (74 կգ) պարտուեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին յետագայ պայքարից: Սարգիս Խաչատրեանը (50 կգ Երեւան) իր հաշուին գրանցել է 2 յաղթանակ, 1 պարտութիւն եւ երեկոյեան մրցահերթում կվիճարկի կիսաեզրափակիչի ուղեգիրը: Յաջողութեան դէպքում նա կդառնայ բրոնզէ մեդալակիր:
  -   Սպորտ