Սարգիս Խաչատրյանը Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի<br /> երիտասարդական առաջնությունում շարունակում է պայքարը մեդալի համար<br />


Սարգիս Խաչատրյանը Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի
երիտասարդական առաջնությունում շարունակում է պայքարը մեդալի համար

  • 03-07-2009 17:56:00   | Վրաստան  |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հուլիսի 3-ին Հայաստանից մրցասպարեզ ելան մյուս 4 քաշային կարգերի ըմբիշները: Երեւանցիներ Էդվարդ Սողոմոնյանը (96 կգ), Ռոբերտ Հովհաննիսյանը (60 կգ) եւ գյումրեցի Ռաֆայել Մանուկյանը (74 կգ) պարտվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին հետագա պայքարից: Սարգիս Խաչատրյանը (50 կգ Երեւան) իր հաշվին գրանցել է 2 հաղթանակ, 1 պարտություն եւ երեկոյան մրցահերթում կվիճարկի կիսաեզրափակիչի ուղեգիրը: Հաջողության դեպքում նա կդառնա բրոնզե մեդալակիր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play