Մեկնարկել է «Լաւագոյն մարզական ընտանիք» հանրապետական<br /> մրցոյթի առաջին փուլը<br />


Մեկնարկել է «Լաւագոյն մարզական ընտանիք» հանրապետական
մրցոյթի առաջին փուլը

  • 10-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզերում եւ ԼՂՀ-ում յունիսի 1-ից մեկնարկել է ՀՀ նախագահի սահմանած «Լաւագոյն մարզական ընտանիք» հանրապետական մրցոյթի առաջին փուլը: Յունիսի 10-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում պայքարի մէջ մտան Երեւանի 24 ընտանիքներ: Մրցոյթի ծրագրում ընդգրկուած է 6 մրցաձեւ (300 մետր փոխանցավազք, ուժային մրցոյթ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից եւ խաղային փոխանցավազք): Եզրափակիչը կանցկացուի յուլիսի երկրորդ կէսին Ծաղկաձորում, որտեղ կմրցեն առաջին փուլի մարզային մրցումներում 1-3 տեղերը գրաւած թիմերը: Մրցանակային հիմնադրամը 13 մլն դրամ է:
  -   Սպորտ