Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական<br /> մրցույթի առաջին փուլը<br />


Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական
մրցույթի առաջին փուլը

  • 10-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզերում եւ ԼՂՀ-ում հունիսի 1-ից մեկնարկել է ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի առաջին փուլը: Հունիսի 10-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում պայքարի մեջ մտան Երեւանի 24 ընտանիքներ: Մրցույթի ծրագրում ընդգրկված է 6 մրցաձեւ (300 մետր փոխանցավազք, ուժային մրցույթ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից եւ խաղային փոխանցավազք): Եզրափակիչը կանցկացվի հուլիսի երկրորդ կեսին Ծաղկաձորում, որտեղ կմրցեն առաջին փուլի մարզային մրցումներում 1-3 տեղերը գրաված թիմերը: Մրցանակային հիմնադրամը 13 մլն դրամ է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play