Ռուսական եզակի աստղադիտարանը դուրս է հանուել ուղեգիծ
18-07-2011 10:34:48 | Ռուսաստան | Հասարակութիւն
Ռուսական եզակի «Սպեկտր-ռ» («Ռադիօաստրոն») աստղոֆիզիկական աստղադիտարանը, որը նախատեսուած է տիեզերքի ուսումնասիրման համար, այսօր Բայկոնուրից դուրս է հանուել ուղեգիծ: Նրա պոկումը հիմնական մասից ակնկալւում է Մոսկուայի ժամանակով 10:07-ին:
«Ռադիօաստրոն» միջազգային աստղադիտարանը գործարկուել է Ռոսկոսմոսի պատուերով: Այն կարող է ուսումնասիրել այլ գալակտիկաների միջուկները, Սեւ խոռոչները, մասնիկների արագացումը, մագնիսական դաշտերը, տիեզերական ճառագայթները եւ այլն: