Հայաստանի պետբիւջէ մուտքագրուած ԱԱՀ-ի ծաւալը նուազել է<br /> 21,7%-ով, իսկ շահութահարկինը` 20,9%-ով<br />


Հայաստանի պետբիւջէ մուտքագրուած ԱԱՀ-ի ծաւալը նուազել է
21,7%-ով, իսկ շահութահարկինը` 20,9%-ով

  • 06-04-2009 20:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին պետական ՀՀ պետբիւջէ մուտքագրուած հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 67,6 մլրդ դրամ (մօտ 201,5 մլն ԱՄՆ դոլար), ինչով ապահովել է եռամսյակային ծրագրի 45,1%-ով կատարումը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, հարկերի ու տուրքերի 48,6%-ն ապահովել է աւելացուած արժէքի հարկի հաշուին: Դրա ծաւալը կազմել է շուրջ 32,9 մլրդ դրամ եւ նախորդ տարուայ յունուար-փետրուարի համեմատ նուազել 21,7%-ով կամ 9,1 մլրդ դրամով: ԱԱՀ-ի մուտքերից աւելի քան 21,7 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, 11,2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: Ընդ որում, նուազել են ե'ւ ներմուծումից, ե'ւ ներքին շրջանառութիւնից ստացուած գումարները: Պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 9,1%-ն ապահովել է ակցիզային հարկի հաշուին, որը կազմել է շուրջ 6,2 մլրդ դրամ. մասնաւորապէս, հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է աւելի քան 4,2 մլրդ դրամ, որից շուրջ 1,5 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 2,2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են 1,9 մլրդ դրամ, որից 1,3 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ յունուար-փետրուարի համեմատ ակցիզային հարկի ծաւալը նուազել է 5,3%-ով կամ 346,1 մլն դրամով: Ընդ որում, նուազել են ե'ւ հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից, ե'ւ հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուած գումարները: 2008թ.-ի յունուար-փետրուարին պետբիւջէի հարկերի ու տուրքերի 13,2%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որը կազմել է շուրջ 8,9 մլրդ դրամ: Նախորդ տարուայ համեմատ շահութահարկի գծով մուտքերը նուազել են 20,9%-ով կամ 2,4 մլրդ դրամով: 2009թ.-ի յունուար-փետրուարին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած եկամտահարկի ծաւալը կազմել է շուրջ 7,6 մլրդ դրամ, որի գծով ապահովել է հարկերի ու տուրքերի 11,2%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ եկամտահարկի գծով մուտքերն աճել են 15,8%-ով կամ 1 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն