198 մրցակիցների պայքարում մարմնամարչիկ Վահագն Ստեփանեանը
գրաւեց 11-րդ տեղը
06-04-2009 17:36:00 | | Սպորտ
ՄԻԼԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-ին Իտալիայի Միլան
քաղաքում աւարտուեց սպարտային մարմնամարզութեան Եւրոպայի
առաջնութիւնը: 40 երկրների 198 մարզիկների պայքարին մասնակցեցին
նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ:
Վահագն Ստեփանեանը հանդէս եկաւ բազմամարտի ծրագրով: 6
գործիքների վրայ վարժութիւններում նա գրաւեց 16-րդ տեղը եւ անցաւ
եզրափակիչ: 24 ուժեղագույնների մրցավեճում երեւանցի մարմնամարզիկն
աւելի վստահ հանդէս եկաւ եւ վերջնականապէս գրաւեց պատուաւոր 11-րդ
տեղը:
Իսկ Յարութիւն Մերդինյանը իր ունակութիւնները կարողացաւ
դրսեւորել միայն առանձին գործիքների վրայ վարժութիւններում եւ
ձախողուեց: