ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»-Ի ՎԱՃԱՌՔԻ<br /> ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»-Ի ՎԱՃԱՌՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 26-01-2007 16:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական «Կոնվերսբանկ»-ի գնման պայամանգիրը կստորագրուի առաջիկայ օրերին: Այդ նպատակով յունվարի 26-ին Երեւան է ժամանել արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերութեան նախագահ Էդուարդո Էռնեկյանը, որն էլ պատրաստւում է դառնալ բանկի սեփականատերը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնի դարձաւ հաւաստի աղբիւրից: «Կոնվերսբանկ»-ի տնօրէն Արտակ Հանեսյանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ բանակցություններրը սկսուել են անցած տարուայ նոյեմբերից եւ «յաջորդ շաբաթ պարզ կլինի` կվաճառուի, թէ ոչ»: Նշենք, որ «Կոնվերսբանկ»-ը ստեղծուել է 1993թ.-ին: Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալի 85%-ը ոչ ռեզիդենտ բաժնետէրերի փայամասնակցությունն է. բանկի 48,7%-ի բաժնետէրը «HUNSOTRADE LDT»-ն է` Եմադ Մտանյուս Խուրիի ղեկավարութեամբ, 36,3%-ինը` Մոդալալ Մտանյուս Խուրինը, 15%-ինը` Սմբատ Նասիբեանը: Վերջինս բանկի նախկին տնօրենն է: «Կոնվերսբանկ»-ը 1998թ.-ին դարձել է «Արցախ բանկ» եւ «Հայինկասացիա» ընկերութիւնների բաժնետէրը: Անցած տարի բանկի ընդհանուր կապիտալը աճել է 6,5%-ով եւ կազմել 26,4 մլն դոլար: 2006թ.-ին բանկի զուտ շահոյթը կազմել է 3,9 մլն դոլար, իսկ ակտիւները կրճատուել են 15%-ով եւ այս տարուայ յունվարի 1-ի դրութեամբ կազմել 97,8 մլն դոլար: Բանկի կանոնադրական կապիտալը` 3,5 մլն դոլար, փոփոխութիւնների չի ենթարկուել:
  -   Տնտեսութիւն