ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀՈՅԹԸ 2006 Թ.-ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 758,9<br /> ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀՈՅԹԸ 2006 Թ.-ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 758,9
ՄԼՆ ԴՐԱՄ

  • 23-01-2007 19:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան համակարգում գործող ընկերութիւնները ստացել են 14 մլրդ 367,8 մլն դրամի (մօտ 50 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ` նախորդ տարուայ 12 մլրդ 923,5 մլն դրամի փոխարէն (աճը` 11,2%): Նշուած գումարից 10 մլրդ 900 մլն-ը «Հայկական երկաթուղի» ընկերությանն է, 457,7 մլն-ը` ճանապարհաշինական, 2 մլրդ 465,9 մլն-ը` կապի ոլորտի ընկերություններինը: Յունվարի 23-ին ՀՀ վարչապետին ներկայացրած հաշուետւութեան համաձայն, համակարգի գրեթէ բոլոր ընկերություններն աշխատել են շահոյթով, որը կազմել է 758,9 մլն դրամ: Ըստ հաշուետւութեան, որոշակիօրէն բարելաւուել է ոլորտի աշխատողների սոցիալական վիճակը, քանի որ միջին ամսական աշխատավարձն աճել է 36%-ով եւ կազմել 61220 դրամ: Անցեալ տարի 10 մլրդ 757,6 մլն դրամի ճանապարհաշինական եւ շահագործման աշխատանքներ են իրականացուել 228 կմ ընդհանուր երկարությամբ թւով 40 ճանապարհահատվածների վրայ: Բացի այդ, հիմնանորոգուել են 22 կամուրջներ, որոնցից 3-ը` միջպետական, 3-ը` հանրապետական, 16-ը` տեղական նշանակութեան ճանապարհների վրայ: Զգալիօրէն բարելաւուել է նաեւ պետբիւջէի նկատմամբ պարտաւորութիւնների կատարումը: Համակարգի ընկերութիւնների կողմից նախորդ տարուայ 1 մլրդ 734,1 մլն դրամի փոխարէն 2006թ.-ին պետբիւջէ է վճարուել 2 մլրդ 412,2 մլն դրամի հարկեր:
  -   Տնտեսութիւն