ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՅԹՆԵՐԻ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՅԹՆԵՐԻ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

  • 23-01-2007 19:46:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ին ամփոփուեցին Հայաստանի Թեքեյան մշակոյթային միութեան (ՀԹՄՄ) յայտարարած «Վահան Թեքեյան» ամենամեայ մրցոյթի արդիւնքները եւ մրցանակներ յանձնուեցին 2005թ.-ին ստեղծուած գործերի համար: Միաժամանակ ամփոփուեցին նաեւ միութեան սահմանած «Արա եւ Մարալ» մանկապատանեկան մրցանակաբաշխութեան արդիւնքները: Մրցանակների յանձնման հանդիսաւոր արարողութեանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանը, մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը, ՀՀ Ազգային Ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիտասարդության հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրանուշ Յակոբեանը, բարձրաստիճան այլ պաշտոնեաներ եւ մտաւորականներ: Ա.Մարգարեանը նշեց, որ ՀԹՄՄ-ի մրցանակները շնորհւում են այն արուեստագէտներին, ովքեր իրենց աւանդն են ներդնում հայ մշակոյթի զարգացման եւ տարածման գործում: «Կարեւոր չէ, թէ որտեղ են ապրում այդ արուեստագէտները` Հայաստանում, թէ Սփիւռքում, կարեւորը, որ հոգով հայ են»,- նշեց վարչապետը: Իսկ պետութիւնը, ըստ նրա, արուեստագէտներին աջակցելու համար կանի հնարավորինը: «Վահան Թեքեյան» մրցոյթի յաղթողներին 1000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ յանձնուեցին 11 անուանակարգերում: Գրականութեան անուանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը հետմահու շնորհուեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանին` «Վերջին զանգ» գրքի համար: Հումանիտար գիտութիւնների անուանակարգում մրցանակ շնորհուեց Արգամ Այվազեանին` «Նախիջեւանի վիմագրական ժառանգութիւնը» գրքի համար: Կերպարուեստի ասպարէզում յաղթող ճանաչուեց Սարգիս Համալբաշյանը: Նրան մրցանակ շնորհուեց «Պար» կտաւի համար: «Գեղարուեստական լուսանակարչություն» անուանակարգում սահմանուած մրցանակին արժանացավ Սամուէլ Սեւադան` հայ մտաւորականների դիմանկարների շարքի համար, իսկ «Քանդակ» անուանակարգում մրցանակը շնորհուեց երկու քանդակագործների` Արտօ Չաքմաքչյանին «Քայլող մարդը» եւ Սամուէլ Ղազարեանին «Երաժիշտները» քանդակների համար: «Երաժշտություն» անուանակարգում մրցանակի արժանացավ Օհան Դուրեանը` 2005թ.-ի համերգային ծրագրերի համար: Հեռուստառադիոլրագրության բնագաւառում յաղթող ճանաչուեց Արա Շիրինեանը` «Անդրանիկ Իոսիֆյան» հեռուստատեսային ֆիլմի համար, իսկ «Ազգ» օրաթերթում հրապարակուած յոդուածների համար մրցանակի արժանացավ Յակոբ Չաքրեանը: «Թատրոն» անուանակարգում յաղթող ճանաչուեց Երուանդ Ղազանչեանը` Բեյրութի Վ.Փափազյան թատերախմբի հետ բեմադրած «Ատամնաբոյժն արեւելյան» ներկայացման համար, իսկ «Սոցիալ-քաղաքական երգիծանք» մրցանակը շնորհուեց Վարդան Պետրոսեանին` «Վերելք» եւ «Ինչ անել» ներկայացումների համար: «Արա եւ Մարալ» մրցանակի արժանացավ Ռոբերտ Սահակեանցը` «Տիգրանակերտ» անիմացիոն ֆիլմի համար:
  -   Մշակոյթ