Ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերութիւնների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերեալ


Ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերութիւնների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերեալ

  • 22-07-2011 14:57:44   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչները յուլիսի 22-ին հանդիպեցին Թուրքիայից` հիմնականում Վանից, ժամանած աւելի քան 30 գործարարների հետ, ովքեր աշխատում են տուրիզմի, տրանսպորտի, թեթեւ արդիւնաբերութեան, շինարարութեան, կահոյքագործութեան, ոսկերչութեան եւ առեւտրի ոլորտներում: Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութիւնը՝ «Աջակցութիւն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման մասնակիցներին ողջոյնի խօսքով դիմեցին Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը եւ Վանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլահ Թունչդեմիրը: Հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր զբօսաշրջային ընկերութիւնների միջեւ ստորագրուեց «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերութիւնների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են համակարգել զբօսաշրջութեան բնագաւառում հայ եւ թուրք անդամ կազմակերպութիւնների գործունէութիւնը, խթանել Հայաստանում եւ Թուրքիայում երկկողմ եւ միջազգային զբօսաշրջութիւնը եւ այլն: Ասոցիացիային կարող են անդամագրուել երկու երկրների զբօսաշրջութեան զարգացմամբ հետաքրքրուած բոլոր զբօսաշրջային ընկերութիւնները: «Աջակցութիւն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը» ծրագիրն իրականացւում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան օժանդակութեամբ:
  -   Տնտեսութիւն