Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերյալ


Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերյալ

  • 22-07-2011 14:57:44   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչները հուլիսի 22-ին հանդիպեցին Թուրքիայից` հիմնականում Վանից, ժամանած ավելի քան 30 գործարարների հետ, ովքեր աշխատում են տուրիզմի, տրանսպորտի, թեթեւ արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, ոսկերչության եւ առեւտրի ոլորտներում: Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ Վանի Առեւտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլահ Թունչդեմիրը: Հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր զբոսաշրջային ընկերությունների միջեւ ստորագրվեց «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են համակարգել զբոսաշրջության բնագավառում հայ եւ թուրք անդամ կազմակերպությունների գործունեությունը, խթանել Հայաստանում եւ Թուրքիայում երկկողմ եւ միջազգային զբոսաշրջությունը եւ այլն: Ասոցիացիային կարող են անդամագրվել երկու երկրների զբոսաշրջության զարգացմամբ հետաքրքրված բոլոր զբոսաշրջային ընկերությունները: «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play