Արմէն Մարտիրոսեան. «Քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրութիւնների»
18-08-2011 14:06:25 | Հայաստան | Քաղաքական
Երկխօսութեան առաջարկներ շատ են եղել, սական, ինչպէս օգոստոսի 18-ի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը, հաւատարիմ մնալով կուսակցութեան սկզբունքներին, իրենք չեն ենթարկուել նման «գայթակղութիւնների»: Նրա խօսքերով, իրենք այդպէս կը դիմանան նաեւ այս կէս տարին:
Ա.Մարտիրոսեանը նշեց, որ երկխօսութիւնը միայն ինստիտուցիոնալ լինելու դէպքում է երկխօսութիւն: «Այսինքն, երբ կայ դրա համար իրաւական բազա, երբ քաղաքական դաշտում կը ստեղծուի մրցակցութիւն, որն էլ կարեւոր խթան կը հանդիսանայ պետութեան համար»,- պարզաբանեց պատգամաւորը:
Քաղաքական դաշտում արմատական փոփոխութիւններ, ըստ Ա.Մարտիրոսեանի, չեն սպասւում: Նա միաժամանակ վստահութիւն յայտնեց, որ արտահերթ ընտրութիւններ Հայաստանում չեն լինի, քանի որ, նրա կարծիքով, քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրութիւնների: Նա նաեւ համոզմունք յայտնեց, որ այդ հերթական ընտրութիւններից յետոյ «Ժառանգութիւնը» Աժ-ում կը յայտնուի է՛լ աւելի մեծ թուաքանակով: «Մեր կուսակցութիւնը շարունակում է աշխատել հիմնականում քաղաքացիների հետ: «Ժառանգութիւնն» այլընտրանք է, որն առաջարկւում է ժողովրդին:»,- յայտարարեց Ա.Մարտիրոսեանը: