Արմեն Մարտիրոսյան. «Քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների»


Արմեն Մարտիրոսյան. «Քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների»

  • 18-08-2011 14:06:25   | Հայաստան  |  Քաղաքական
Երկխոսության առաջարկներ շատ են եղել, սական, ինչպես օգոստոսի 18-ի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, հավատարիմ մնալով կուսակցության սկզբունքներին, իրենք չեն ենթարկվել նման «գայթակղությունների»: Նրա խոսքերով, իրենք այդպես կդիմանան նաեւ այս կես տարին: Ա.Մարտիրոսյանը նշեց, որ երկխոսությունը միայն ինստիտուցիոնալ լինելու դեպքում է երկխոսություն: «Այսինքն, երբ կա դրա համար իրավական բազա, երբ քաղաքական դաշտում կստեղծվի մրցակցություն, որն էլ կարեւոր խթան կհանդիսանա պետության համար»,- պարզաբանեց պատգամավորը: Քաղաքական դաշտում արմատական փոփոխություններ, ըստ Ա.Մարտիրոսյանի, չեն սպասվում: Նա միաժամանակ վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի, քանի որ, նրա կարծիքով, քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ այդ հերթական ընտրություններից հետո «Ժառանգությունը» ԱԺ-ում կհայտնվի է՛լ ավելի մեծ թվաքանակով: «Մեր կուսակցությունը շարունակում է աշխատել հիմնականում քաղաքացիների հետ: «Ժառանգությունն» այլընտրանք է, որն առաջարկվում է ժողովրդին:»,- հայտարարեց Ա.Մարտիրոսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play