«ԱՄՕ»-ն նախազգուշացվեց ավիակերոսինի գների տարբերութիւնը<br /> հաշուարկելիս յստակ բանաձեւի սահմանման վերաբերեալ<br />


«ԱՄՕ»-ն նախազգուշացվեց ավիակերոսինի գների տարբերութիւնը
հաշուարկելիս յստակ բանաձեւի սահմանման վերաբերեալ

  • 10-12-2008 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կանոնաւոր չուերթներ իրականացնող օդանավերի լիցքաւորման նպատակով ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում «Արմէնիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերութիւնը նախազգուշացվեց, որ ավիակերոսինի ձեռք բերման եւ իրացման գների տարբերութիւնը հաշուարկելիս սահմանի յստակ բանաձեւ, որը կլինի աւելի ճկուն եւ հնարաւորութիւն կտայ գների բարձրացման դէպքում բարձրացնել մարժան: Ընկերութիւնը յուլիս-օգոստոսին ավիակերոսինի ձեռք բերման գնի բարձրացման պայմաններում յանձնաժողովին չի դիմել ու գնի բարձրացման ազդեցութիւնը մեղմելու, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստեղծելու նպատակով աւիավառելիքի ձեռք բերման եւ իրացման գների տարբերութիւնը` մարժան, հաշուարկելիս կիրառել է վերականգնման արժէքի սկզբունքը: Նիստում նշուեց, որ «ԱՄՕ»-ն 2008թ.-ի մարտին դիմել էր յանձնաժողով` խնդրելով վերանայել ձեռք բերման եւ իրացման գների տարբերութեան փոփոխութեան հարցը: Յանձնաժողովը ապրիլին համաձայնել է «ԱՄՕ»-ի` 1 տոննա ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռք բերելու դէպքում 141 ԱՄՆ դոլարի չափով մարժա կիրառելու առաջարկութեանը: Համաձայն ՏՄՊՊՀ-ի վարոյթի ընթացքում ստացուած տեղեկատուութեան, ընկերութեան 1 տոննա աւիավառելիքի ձեռք բերման եւ իրացման գների տարբերութիւնն օգոստոսին կազմել է 212 դոլար` սահմանուած 141-ի փոխարէն: Ըստ «ԱՄՕ»-ի, աւիավառելիքի ձեռք բերման գնի աճի պայմաններում նոր` աւելի բարձր, գնով խմբաքանակ ձեռք բերելու եւ, առաւել եւս, որոշակի պաշար ձեւաւորելու համար ընկերությանն անհրաժեշտ են եղել աւելի շատ ֆինանսական միջոցներ: Ուստի «ԱՄՕ»-ն մարժան կիրառելիս հիմք է ընդունել ոչ թէ միջինացված արժէքի սկզբունքը, այլ վերականգնման, այսինքն որպէս ձեռք բերման գին ընդունել է ամենաբարձր գինը: Սակայն, այդ դէպքում «ԱՄՕ»-ն պէտք է դիմէր Յանձնաժողով` մարժայի նոր մեծություն կիրառելու համար, ինչը չի արուել: Բացի դրանից, «ԱՄՕ»-ն կիրառում է նաեւ ավիաընկերություններին իրացւող աւիավառելիքի խտրական եւ տարբերակուած գներ, որը, ըստ «ԱՄՕ»-ի հիմնավորումների, պայմանաւորուած է կանոնաւոր եւ ոչ կանոնաւոր չուերթների իրականացմամբ: Յանձնաժողովը յանձնարարեց յետագայում բացառել օրէնքի հնարաւոր խախտումները: Յանձնաժողովը սահմանեց նաեւ, որ «ԱՄՕ»-ն կարող է ձեւաւորել իր գործարար յարաբերութիւնները, այն է` աւիաընկերութիւնների դասակարգման հիման վրայ կիրառուող տարբեր իրացման գները, սակայն վերջինի ողջամիտ սահմաններում: Այսինքն` իրացման գինը յանձնաժողովը կհամարի հիմնաւորուած եւ ոչ խտրական, եթէ կանոնաւոր չուերթներ իրականացնող տարբեր ավիաընկերություններին իրացուած տարբեր գները տատանվեն մինչեւ 5%-ի սահմաններում: Նշենք, որ վարոյթի իրականացման ժամանակահատուածում «ԱՄՕ»-ի կողմից լիցքաւորուող ավիակերոսինի գինը նուազել է մօտ 30 տոկոսով:
  -   Տնտեսութիւն