«ԱՄՕ»-ն նախազգուշացվեց ավիակերոսինի գների տարբերությունը<br /> հաշվարկելիս հստակ բանաձեւի սահմանման վերաբերյալ<br />


«ԱՄՕ»-ն նախազգուշացվեց ավիակերոսինի գների տարբերությունը
հաշվարկելիս հստակ բանաձեւի սահմանման վերաբերյալ

  • 10-12-2008 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերի լիցքավորման նպատակով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունը նախազգուշացվեց, որ ավիակերոսինի ձեռք բերման եւ իրացման գների տարբերությունը հաշվարկելիս սահմանի հստակ բանաձեւ, որը կլինի ավելի ճկուն եւ հնարավորություն կտա գների բարձրացման դեպքում բարձրացնել մարժան: Ընկերությունը հուլիս-օգոստոսին ավիակերոսինի ձեռք բերման գնի բարձրացման պայմաններում հանձնաժողովին չի դիմել ու գնի բարձրացման ազդեցությունը մեղմելու, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստեղծելու նպատակով ավիավառելիքի ձեռք բերման եւ իրացման գների տարբերությունը` մարժան, հաշվարկելիս կիրառել է վերականգնման արժեքի սկզբունքը: Նիստում նշվեց, որ «ԱՄՕ»-ն 2008թ.-ի մարտին դիմել էր հանձնաժողով` խնդրելով վերանայել ձեռք բերման եւ իրացման գների տարբերության փոփոխության հարցը: Հանձնաժողովը ապրիլին համաձայնել է «ԱՄՕ»-ի` 1 տոննա ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռք բերելու դեպքում 141 ԱՄՆ դոլարի չափով մարժա կիրառելու առաջարկությանը: Համաձայն ՏՄՊՊՀ-ի վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության, ընկերության 1 տոննա ավիավառելիքի ձեռք բերման եւ իրացման գների տարբերությունն օգոստոսին կազմել է 212 դոլար` սահմանված 141-ի փոխարեն: Ըստ «ԱՄՕ»-ի, ավիավառելիքի ձեռք բերման գնի աճի պայմաններում նոր` ավելի բարձր, գնով խմբաքանակ ձեռք բերելու եւ, առավել եւս, որոշակի պաշար ձեւավորելու համար ընկերությանն անհրաժեշտ են եղել ավելի շատ ֆինանսական միջոցներ: Ուստի «ԱՄՕ»-ն մարժան կիրառելիս հիմք է ընդունել ոչ թե միջինացված արժեքի սկզբունքը, այլ վերականգնման, այսինքն որպես ձեռք բերման գին ընդունել է ամենաբարձր գինը: Սակայն, այդ դեպքում «ԱՄՕ»-ն պետք է դիմեր Հանձնաժողով` մարժայի նոր մեծություն կիրառելու համար, ինչը չի արվել: Բացի դրանից, «ԱՄՕ»-ն կիրառում է նաեւ ավիաընկերություններին իրացվող ավիավառելիքի խտրական եւ տարբերակված գներ, որը, ըստ «ԱՄՕ»-ի հիմնավորումների, պայմանավորված է կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների իրականացմամբ: Հանձնաժողովը հանձնարարեց հետագայում բացառել օրենքի հնարավոր խախտումները: Հանձնաժողովը սահմանեց նաեւ, որ «ԱՄՕ»-ն կարող է ձեւավորել իր գործարար հարաբերությունները, այն է` ավիաընկերությունների դասակարգման հիման վրա կիրառվող տարբեր իրացման գները, սակայն վերջինի ողջամիտ սահմաններում: Այսինքն` իրացման գինը հանձնաժողովը կհամարի հիմնավորված եւ ոչ խտրական, եթե կանոնավոր չվերթներ իրականացնող տարբեր ավիաընկերություններին իրացված տարբեր գները տատանվեն մինչեւ 5%-ի սահմաններում: Նշենք, որ վարույթի իրականացման ժամանակահատվածում «ԱՄՕ»-ի կողմից լիցքավորվող ավիակերոսինի գինը նվազել է մոտ 30 տոկոսով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play