ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ 636 ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ`<br /> 5319 ԱՒՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ 636 ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ`
5319 ԱՒՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

  • 28-11-2008 19:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տաքսի ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների լիցենզաւորման գործընթացի սկզբից` 2008թ.-ի ապրիլի 1-ից, ընդհանուր առմամբ լիցենզաւորուել են տաքսի ծառայութիւն մատուցող 636 ընկերութիւններ` 5319 մեքենաներով: Միայն վերջին 10-20 օրուայ ընթացքում տաքսի ծառայութիւնների լիցենզաւորման կամ արդէն լիցենզավորված ծառայութիւններում նոր մեքենաների հաշուառման համար ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան Տրանսպորտային տեսչություն են դիմել 64 ընկերութիւններ: Լիցենզավորմանը զուգահեռ իրականացyող սովորական մեքենաների «սպիտակ» համարանիշերը տաքսիների «դեղինի» փոխարինելու գործընթացի արդիւնքում տրուել են 550 «դեղին» համարանիշեր: Նշուած ցուցանիշների մօտ 70%-ը վերաբերում է Երեւանին: Այս մասին նոյեմբերի 28-ին ասուլիսում յայտնեց Տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսեանը: Ըստ նրա, մինչ նոյեմբերի սկիզբը նախարարութեան Տրանսպորտային տեսչության եւ ՀՀ Ճանապարհային տեսչության ամբողջ Հայաստանում ապրիլի 1-ից մինչ նոյեմբերի սկիզբը իրականացրած համատեղ ստուգայցերի արդիւնքում կազմուել է մօտ 510 արձանագրութիւն, իսկ նոյեմբերին` 560 արձանագրութիւն: Հ.Մարտիրոսեանը նշեց, որ ստուգայցերը շարուկական բնոյթ են կրելու` յիշեցնելով, որ անհատ տաքսիստների գործունէութեան նկատմամբ վերահսկողութիւնը իրականացուելու է «Լիզենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրէնքների դեկտեմբերի 6-ին ուժի մէջ մտնող փոփոխութիւնների եւ լրացումների համաձայն: Ըստ տեսչության պետի տեղակալի, անհատ տաքսիստները նախկինում եւս պէտք է լիցենզավորեին իրենց գործունէութիւնը, սակայն դա չէին անում տարբեր պատճառաբանություններով, եւ վերը նշուած ստուգայցերի ժամանակ նրանցից 400-450-ին տեսչությունը ներկայացրել է գրաւոր զգուշացումներ, որոնք պարունակել են լիցենզաւորման կարգի պահանջները: Նրա գնահատմամբ, մինչ այժմ լիցենզաւորուել է անհատ տաքսիստների 10-15%-ը: Հ.Մարտիրոսեանի խօսքերով, թէեւ տաքսիների լիցենզաւորման յայտերի քննարկման օրէնքով սահմանուած ժամկէտը 1 ամիս է, ամէն շաբաթ անցկացւում են նախարարութեան Լիցենզաւորման հանձնաժովի երկու-երեք նիստեր: Նշուեց, որ անհատ ձեռներեց տաքսիստների լիցենզաւորման պետտուրքը տարեկան 25 հազար դրամ է (մօտ 82 ԱՄՆ դոլար): Լիցենզաւորման են ենթակայ մինչեւ 10 տարի շահագործւող մեքենաները: Չլիցենզաւորուած տաքսի ծառայութեան մատուցումը առաջին անգամ ենթակայ է տուգանքի 20 հազ. դրամի, երկրորդ անգամ նշուած խախտումը կատարելու դէպքում` 40 հազ. դրամի չափով: Տուգանքների չվճարման դէպքում տեսչությունը դիմում է դատարան` տուգանքը բռնագանձելու հայցով: Տաքսի ծառայութիւն մատուցող մէկ մեքենայի համար «դեղին» համարանիշ ստանալու համար վճարւում է 13,5 հազ. դրամ: Նախատեսւում է օրէնսդրօրէն սահմանել լիցենզաւորումից յետոյ այդ համարանիշերի ստացման 5-օրեայ վերջնաժամկետ:
  -   Տնտեսութիւն