ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՒԵԼԱՆԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ԵՎ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԵՎ ՍԴ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՕՆԱՅԻՆ<br /> ԴՐՈՅՔԱՉԱՓԵՐԸ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՒԵԼԱՆԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ԵՎ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԵՎ ՍԴ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՕՆԱՅԻՆ
ԴՐՈՅՔԱՉԱՓԵՐԸ

  • 27-11-2008 21:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց կառավարութեան հեղինակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարւում «ՀՀ օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութեան մարմինների ղեկավար աշխատողների պաշտօնային դրոյքաչափերի մասին» եւ «Դատախազութեան մասին» գործող օրէնքներում: Կատարուված փոփոխութիւնները եւ լրացումները ուժի մէջ կմտնեն 2009թ.-ի յունվարի 1-ից եւ կգործեն մինչեւ նոյն տարուայ դեկտեմբերի 31-ը: Ըստ դրանց, վերոհիշյալ օրենքներով ներկայումս սահմանուած ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւորների եւ գլխաւոր դատախազի պաշտօնային դրոյքաչափերը կսահմանվեն պետբիւջէի մասին օրէնքի առանձին յօդուածով, ինչը կառավարութեանը հնարաւորութիւն կընձեռի 2009թ.-ին կրկնակի բարձրացնել 216 դատաւորների աշխատավարձերը. ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւորի պաշտօնային դրույքաչափը սահմանւում է 440 հազար դրամ` ներկայիս 220 հազար դրամի փոխարէն: Ըստ օրենսդրական փաթեթում լրացուցիչ ամրագրուած մէկ այլ յօդուածի, 2009թ.-ի յունվարի 1-ից կրկնակի կաւելանան նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտօնային դրոյքաչափերը. դրանք համապատասխանաբար սահմանուել են 680 հազար դրամ եւ 600 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն