ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՍԴ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ<br /> ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՍԴ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

  • 27-11-2008 21:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» եւ «Դատախազության մասին» գործող օրենքներում: Կատարված փոփոխությունները եւ լրացումները ուժի մեջ կմտնեն 2009թ.-ի հունվարի 1-ից եւ կգործեն մինչեւ նույն տարվա դեկտեմբերի 31-ը: Ըստ դրանց, վերոհիշյալ օրենքներով ներկայումս սահմանված ընդհանուր իրավասության դատարանի դատավորների եւ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափերը կսահմանվեն պետբյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով, ինչը կառավարությանը հնարավորություն կընձեռի 2009թ.-ին կրկնակի բարձրացնել 216 դատավորների աշխատավարձերը. ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է 440 հազար դրամ` ներկայիս 220 հազար դրամի փոխարեն: Ըստ օրենսդրական փաթեթում լրացուցիչ ամրագրված մեկ այլ հոդվածի, 2009թ.-ի հունվարի 1-ից կրկնակի կավելանան նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնային դրույքաչափերը. դրանք համապատասխանաբար սահմանվել են 680 հազար դրամ եւ 600 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play