2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 18,4%-ՈՎ,<br /> ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 18,6%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՆԸ` 72,5%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 18,4%-ՈՎ,
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 18,6%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՆԸ` 72,5%-ՈՎ

  • 27-11-2008 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի պետբիւջէի հարկային եկամուտների 14,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որը կազմել է աւելի քան 71,1 մլրդ դրամ (աւելի քան 232,4 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարուայ համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18,4%-ով կամ շուրջ 11,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական կազմակերպութիւնների, նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մէկ տոկոս դրոյքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպութիւնների վճարած շահութահարկի աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած եկամտահարկը կազմել է աւելի քան 42,8 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների 8,6%-ը: Այն 18,6%-ով կամ աւելի քան 6,7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբիւր են հանդիսացել աշխատավարձի եւ դրան հաւասարեցուած այլ վճարումների գծով եկամտահարկի գանձումները, որոնք 6,3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: Նշուած ժամանակահատուածում հարկային եկամուտներից առաւելագոյն աճ է արձանագրուել մաքսատուրքի գծով, որը կազմել է շուրջ 30,6 մլրդ դրամ` 72,5%-ով կամ 12,8 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը եւ ապահովելով պետական բիւջէի հարկային եկամուտների 6,2%-ը: 2008թ.-ի տասն ամիսներին գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են շուրջ 16,4 մլրդ դրամ` 11,8%-ով կամ 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը: Գերազանցումը հիմնականում պայմանաւորուած է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ առեւտրային գործունէութեան, խաղատների գործունէութեան, հանրային սննդի ոլորտում գործունէութեան կազմակերպման, ինչպէս նաեւ դրամական շահումով խաղային աւտոմատների շահագործման գծով ստացուած մուտքերի աճով: Նշուած ժամանակահատուածում ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 5,5 մլրդ դրամ պարզեցուած հարկ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այն նուազել է 31,9%-ով կամ 2,6 մլրդ դրամով` պայմանաւորուած «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով, որոնցով 2008թ.-ի յունվարի 1-ից կրճատուել են պարզեցուած հարկի գործունէութեան տեսակները, ինչպէս նաեւ նախատեսուել են սահմանափակումներ առեւտրային գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի համար:
  -   Տնտեսութիւն