2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 18,4%-ՈՎ,<br /> ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 18,6%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՆԸ` 72,5%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 18,4%-ՈՎ,
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 18,6%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՆԸ` 72,5%-ՈՎ

  • 27-11-2008 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի պետբյուջեի հարկային եկամուտների 14,3%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 71,1 մլրդ դրամ (ավելի քան 232,4 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18,4%-ով կամ շուրջ 11,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պետական կազմակերպությունների, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մեկ տոկոս դրույքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպությունների վճարած շահութահարկի աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության, 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետբյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է ավելի քան 42,8 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների 8,6%-ը: Այն 18,6%-ով կամ ավելի քան 6,7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբյուր են հանդիսացել աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով եկամտահարկի գանձումները, որոնք 6,3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Նշված ժամանակահատվածում հարկային եկամուտներից առավելագույն աճ է արձանագրվել մաքսատուրքի գծով, որը կազմել է շուրջ 30,6 մլրդ դրամ` 72,5%-ով կամ 12,8 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 6,2%-ը: 2008թ.-ի տասն ամիսներին գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 16,4 մլրդ դրամ` 11,8%-ով կամ 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: Գերազանցումը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ առեւտրային գործունեության, խաղատների գործունեության, հանրային սննդի ոլորտում գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման գծով ստացված մուտքերի աճով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 5,5 մլրդ դրամ պարզեցված հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 31,9%-ով կամ 2,6 մլրդ դրամով` պայմանավորված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով 2008թ.-ի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play