2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 22,4%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 25,4%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
22,4%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 25,4%-ՈՎ

  • 27-11-2008 04:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի թուականի յունուար-հոկտեմբերին ՀՀ պետբիւջէի եկամուտները կազմել են աւելի քան 625 մլրդ դրամ (աւելի քան 2 մլրդ 43,4 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 614,2 մլրդ դրամ, որոնց գծով տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը ապահովել է, համապատասխանաբար, 81,3%-ով եւ 77,2%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի եկամուտներն աւելացել են 22,4%-ով կամ շուրջ 114,5 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 25,4%-ով կամ 124.5 մլրդ դրամով: Ընդ որում, 25,2%-ով կամ 103,7 մլրդ դրամով աւելացել են հարկերը եւ տուրքերը, 18,3%-ով կամ 13 մլրդ դրամով` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները, 168,2%-ով կամ 2,2 մլրդ դրամով` պաշտօնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նուազել են 16,1%-ով կամ 4,4 մլրդ դրամով: Արդիւնքում եկամուտների կազմում 1,8 տոկոսային կէտով աճել է հարկերի եւ տուրքերի, 0,3 տոկոսային կէտով` պաշտօնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նուազել են, համապատասխանաբար, 0,5 եւ 1,7 տոկոսային կէտով: Պետական բիւջէի եկամուտների զգալի մասը` 79,3%-ը, ձեւաւորուել է հարկային մուտքերի հաշուին, 3%-ը` պետական տուրքի, 13,4%-ը` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների, 0,6%-ը` պաշտօնական դրամաշնորհների, 3,7%-ը` այլ եկամուտների հաշուին: «Հայաստանի Հանրապետութեան 2008 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 18-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշուետու ժամանակահատուածում կազմել են աւելի քան 13,5 մլրդ դրամ` նախորդ տարուայ 10,4 մլրդ դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն