2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 22,4%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 25,4%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
22,4%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 25,4%-ՈՎ

  • 27-11-2008 04:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 625 մլրդ դրամ (ավելի քան 2 մլրդ 43,4 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 614,2 մլրդ դրամ, որոնց գծով տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը ապահովվել է, համապատասխանաբար, 81,3%-ով եւ 77,2%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 22,4%-ով կամ շուրջ 114,5 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 25,4%-ով կամ 124.5 մլրդ դրամով: Ընդ որում, 25,2%-ով կամ 103,7 մլրդ դրամով ավելացել են հարկերը եւ տուրքերը, 18,3%-ով կամ 13 մլրդ դրամով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 168,2%-ով կամ 2,2 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նվազել են 16,1%-ով կամ 4,4 մլրդ դրամով: Արդյունքում եկամուտների կազմում 1,8 տոկոսային կետով աճել է հարկերի եւ տուրքերի, 0,3 տոկոսային կետով` պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են, համապատասխանաբար, 0,5 եւ 1,7 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտների զգալի մասը` 79,3%-ը, ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին, 3%-ը` պետական տուրքի, 13,4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 0,6%-ը` պաշտոնական դրամաշնորհների, 3,7%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 13,5 մլրդ դրամ` նախորդ տարվա 10,4 մլրդ դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play