ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ» ԴԱՐՁԵԱԼ ՆՈՒԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ» ԴԱՐՁԵԱԼ ՆՈՒԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 20-11-2008 18:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Երեւանի Վազգէն Սարգսեյանի անուան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցաւ Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութեան «Փիւնիկ» - «Արարատ» լրացուցիչ հանդիպումը: Թիմերն ունէին հաւասար` 59-ական, միաւոր եւ 2008թ.-ի չեմպիոնին որոշելու համար մրցեցին «ոսկէ խաղում»: Հիմնական ժամանակում, որն աւարտուեց 1:1 հաշւով, յաղթողը չորոշվեց: Նշանակուեց լրացուցիչ 30 րոպեում դիպուկութեամբ 2-րդ անգամ աչքի ընկավ փյունիկցի Ալբերտ Թադեւոսեանը, որի շնորհիւ «Փիւնիկը» 2:1 հաշւով յաղթեց հակառակորդին եւ 8-րդ տարին անընդմէջ նուաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
  -   Սպորտ