ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ<br /> ՀԱՐՑՈՒՄ ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱՅ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀԱՐՑՈՒՄ ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱՅ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 18-11-2008 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը կայացրել է քաղաքական որոշում, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը խիստ անհրաժեշտ է Հայաստանի համար, եւ համապատասխան աշխատանքներն արդէն սկսուել են պետբիւջէի միջոցներով: Այդ նախագծի իրականացման հարցում ետդարձի ճանապարհ չկայ: Այս մասին նոյեմբերի 18-ին յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նրա խօսքերով, երկաթուղու կառուցման երեք տարբերակ ներառող նախագծերը հայկական գիտահետազօտական ինստիտուտների կողմից մշակtyել են վաղուց, կան համապատասխան նախնական հաշուարկներ, ՀՀ կառավարութեան կողմից իրականացուել են բազային բոլոր հետազօտութիւնները: Այնուամենայնիւ, Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային միջոցներով բանկի մասնագէտների հետ համատեղ կատարուելու են լրացուցիչ նախագծային աշխատանքներ, ինչը կընձեռի այդ նախագծերն արդիականացնելու, ժամանակակից տեխնիկայի կիրառման հետ կապուած հաշուարկներ կատարելու հնարաւորութիւն: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեյանի, Հայաստան-Իրան երկաթուղու շիանրարության երեք տարբերակներից նախընտրելին 447 կմ երկարությամբ երկաթուղու տարբերակն է: Միւս երկու տարբերակների դէպքում երկաթուղին կունենայ կամ 373 կմ, կամ 443 կմ երկարություն: Երեք տարբերակների դէպքում էլ երկաթուղին ձգվելու է երկու երկրների սահմանից մինչեւ Ջերմուկ, եւ, ըստ նախընտրելի տարբերակի, այն կանցնի Սելիմի լեռնանցքով, Մարտունիով, Գավառով եւ կհասնի մինչեւ Գագարին գործող կայարանը: Նախարարի գնահատմամբ, երկաթուղու շինարարութիւնը կպահանջի 5 տարի: Նրա տուեալներով, ԱԶԲ-ից Հայաստանին տրամադրուելիք 1 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում կիրականացուեն նշուած երկաթուղու եւ զուգահեռ անցկացուելիք աւտոճանապարհի նախագծային աշխատանքները: Փորձագէտների տուեալներով, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարութիւնը կարժենա 1,5-2 մլրդ դոլար:
  -   Տնտեսութիւն