ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ<br /> ՀԱՐՑՈՒՄ ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀԱՐՑՈՒՄ ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 18-11-2008 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը խիստ անհրաժեշտ է Հայաստանի համար, եւ համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են պետբյուջեի միջոցներով: Այդ նախագծի իրականացման հարցում ետդարձի ճանապարհ չկա: Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, երկաթուղու կառուցման երեք տարբերակ ներառող նախագծերը հայկական գիտահետազոտական ինստիտուտների կողմից մշակվել են վաղուց, կան համապատասխան նախնական հաշվարկներ, ՀՀ կառավարության կողմից իրականացվել են բազային բոլոր հետազոտությունները: Այնուամենայնիվ, Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային միջոցներով բանկի մասնագետների հետ համատեղ կատարվելու են լրացուցիչ նախագծային աշխատանքներ, ինչը կընձեռի այդ նախագծերն արդիականացնելու, ժամանակակից տեխնիկայի կիրառման հետ կապված հաշվարկներ կատարելու հնարավորություն: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, Հայաստան-Իրան երկաթուղու շիանրարության երեք տարբերակներից նախընտրելին 447 կմ երկարությամբ երկաթուղու տարբերակն է: Մյուս երկու տարբերակների դեպքում երկաթուղին կունենա կամ 373 կմ, կամ 443 կմ երկարություն: Երեք տարբերակների դեպքում էլ երկաթուղին ձգվելու է երկու երկրների սահմանից մինչեւ Ջերմուկ, եւ, ըստ նախընտրելի տարբերակի, այն կանցնի Սելիմի լեռնանցքով, Մարտունիով, Գավառով եւ կհասնի մինչեւ Գագարին գործող կայարանը: Նախարարի գնահատմամբ, երկաթուղու շինարարությունը կպահանջի 5 տարի: Նրա տվյալներով, ԱԶԲ-ից Հայաստանին տրամադրվելիք 1 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում կիրականացվեն նշված երկաթուղու եւ զուգահեռ անցկացվելիք ավտոճանապարհի նախագծային աշխատանքները: Փորձագետների տվյալներով, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը կարժենա 1,5-2 մլրդ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play