ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՅԱՂԹԵՑ<br /> ՄԵՔՍԻԿԱՑԻ ՌԱՈՒԼ ՄԱՐԿԵՍԻՆ<br />


ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՅԱՂԹԵՑ
ՄԵՔՍԻԿԱՑԻ ՌԱՈՒԼ ՄԱՐԿԵՍԻՆ

  • 10-11-2008 20:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 8-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը պահպանեց իր չեմպիոնական տիտղոսը: Մրցամարտի վեցերորդ ռաունդում Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը նոկաուտով յաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող մեքսիկացի Ռաուլ Մարկեսին: Այսպիսով, Ա.Աբրահամը կարողացաւ ութերորդ անգամ անընդմէջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը: Այս մրցամարտից յետոյ Ա.Աբրահամի անձնական հաշուին գրանցուեց 28-րդ անընդմէջ յաղթանակը, որոնցից 22-ը աւարտուել է նոկաուտով: Այս յաղթանակից յետոյ Ա.Աբրահամը մարտի է հրաւիրել WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆելիքս Ստրամին:
  -   Սպորտ